Սիրիական իշխանությունները Քոֆի Անանին տեղեկացրել են հինգշաբթի բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին
Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանին տեղեկացրել են, որ հաստատված ժամկետին` հինգշաբթի առավոտյան, կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Անանի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզիին:
Անանի խոսքերով, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց են վերապահում ընդդիմության ցանկացած հարձակմանը պատասխանելու իրավունքը:









