Անդրեա Բոչելին համերգ կտա Երևանի Ազատության հրապարակում

18:23 • 11.04.12

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին ապրիլի 22-ին համերգ կտա Երևանի Ազատության հրապարակում, այս մասին տեղեկանում ենք երգչի պաշտոնական կայքից, որտեղ առաջիկա հյուրախաղերի ցանկում առաջինը Հայաստանն է նշված:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը հաստատեց լրատվական կայքերում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի, Անդրեա Բոչելին ելույթ է ունենալու Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Իրադարձության հետ կապված այլ տեղեկատվություն նա չկարողացավ տրամադրել և հորդորեց հարցի հետ կապված խոսել Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հետ:

Արման Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համերգի հետ կապված հարցերին պատասխան կտրվի մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա երկու օրից: