Մոսկվայում հայ դիպուկահար է ձերբակալվել
Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցները Պենզայում և Ռոստովի մարզում իրականացրած մի շարք սպանությունների կասկաանքով ձերբակալել են հայազգի դիպուկահարի, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Քննիչները պարզել են, որ 52-ամյա տղամարդը 2006թ-ից հետախուզման մեջ է գտնվել:
«Երբ հանցագործը եկավ Մարյինո շրջանի բնակարաններից մեկը, այնտեղ նրան ձերբակալեցինք»,- նշել են ՄՔՀ-ի մամուլի ծառայությունից:
Մերսեդես մակնիշի մեքենայում, որով եկել է դիպուկահարը, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ և 7 փամփուշտ:
Հետախուզելով նրա բնակարանը, քննիչներն այնտեղ գտել են CZ տեսակի ատրճանակ, խլացուցիչ, ինչպես նաև տարբեր տրամաչափերի 644 փամփուշտ:









