ԱՄՆ-ը Վրաստան 28 զրահամեքենա է ուղարկել
Վրացի զինվորականներին ուսուցման նպատակով` ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Վրաստան է ուղարկել 28 զրահամեքենա, հայտնում է vz.ru-ն:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկության համաձայն` Փոթիի նավահանգստից դրանք երկաթուղային ճանապարհով կհասցվեն Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կրցանիսի ուսումնական բազա:
Ականազերծման ամրացված պաշտպանությամբ (MRAP` Mine Resistant Ambush Protected) զրահամեքենաներն ԱՄՆ-ն օգտագործել է իրաքյան երկրորդ պատերազմից ի վեր, իսկ այժմ դրանք կօգտագործվեն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում վրացի զինծառայողների նախապատրաստման համար:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելության սկզբից, զոհվել է վրացի 15 զինվոր ու սպա:
Այս տարի Վրաստանը կավելացնի Աֆղանստանում իր ներկայությունը 750 զինծառայողով: Այժմ այնտեղ նույնքան զինծառայող ծառայում է ԱՄՆ-ի, 175-ն էլ` Ֆրանսիայի հրամանատարության ներքո:









