Ավստրիայում 2 տոննա սուրճ են գողացել
Ավստրիայում տեղի է ունեցել «ամենաագահ» գողություններից մեկը, որի ընթացքում անհայտ անձինք գողացել են 72 հազար դոլար արժողությամբ 2 տոննա սուրճ, գրում է Foxnews-ը:
Ոստիկանության հաղորդմամբ` գողերը, ներխուժելով մայրաքաղաք Վիեննայի մեծածախ վաճառքի և սուրճի վերամշակման պահեստներից մեկը, գողացված բեռնատարը բարձել են սուրճով և հեռացել:
Գողերը նաև իրենց հետ են վերցրել սուրճի վերամշակման համար նախատեսված 2 սարք:









