Բրյուսելում արդեն 3 օր է չի աշխատում քաղաքային տրանսպորտը
Արդեն երեք օր է, ինչ Բրյուսելի քաղաքային տրանսպորտային համակարգի աշխատակիցները գործադուլ են անում, որի պատճառը մի կարգավարի մահն է, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Ապրլի 7-ին STIB/MIVB ընկերության կարգավարը զոհվել է իր գինովցած գործընկերոջ կողմից գլխին ստացած հարվածի հետևանքով:
Գործադուլի կազմակերպիչները պահանջում են իշխանություններին տրանսպորտի ոլորտում ուժեղացնել անվտանգությունը:
Ենթադրվում է, որ այսօր գործադուլը կդադարեցվի ու քաղաքային տրանսպորը կաշխատի բնական ռեժիմով:









