Քաղցկեղով հիվանդ ամերիկուհին ձերբակալվել է փեսացուին խաբելու համար (տեսանութ)

09:52 • 11.04.12

ԱՄՆ-ի Նյու Յորքի բնակչուհի 25-ամյա Ջեսիքա Վեգան ամուսնուն խաբելու պատճառով ամուսնանալուց  2 տարի անց ձերբակալվել է, տեղեկացնում է «Էյ Բի Սի Նյուզ»-ը:

Վեգայի մոտ բժիշկները տարիներ առաջ քաղցկեղ են հայտնաբերել, սակայն աղջիկը ոչ մի կերպ չի համակերպվել իր հնարավոր մահվան մտքի հետ և չասելով փեսացուին հիվանդության մասին, խնդրել է հնարավորինս շուտ ամուսնական արարողություն կազմակերպել:

Վեգայի ընկերը, որի անունը չի նշվում, շքեղ տոնակատարության և մեղրամսի համար հազարավոր դոլարներ է ծախսել: Սակայն 2 տարի անց պարզել է, որ իր «հավատարիմ» կինն իրեն խաբել է:

Վեգայի ամուսինը դիմել է դատարան: Հետաքննության ժամանակ պարզվել է, որ աղջիկը միտումնավոր է ստել ընկերոջը, քանի որ «մահանալուց առաջ երազել է հարսի զգեստ հագնելու մասին»:

Ջեսիքա Վեգան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ամենայն հավանականությամբ` 4 տարիներն էլ նա բանտում կանցկացնի:
video platformvideo managementvideo solutionsvideo player