ԱՄՆ-ում 5-ամյա տղան դպրոց է տարել հոր` թմրանյութերով լի վերարկուն
ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգի Բրիջփորթ քաղաքի դպրոցներից մեկի 5ամյա աշակերտի մոտ 50 փաթեթ հերոին է հայտնաբերվել, գրում է The Guardian-ը:
Դպրոցի տնօրենի խոսքերով`երեխան սխալմամբ է հագել իր խորթ հոր վերարկուն, որտեղ էլ եղել է 500 դոլար արժողությամբ թմրանյութը:
Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ թմրանյութը հայտնաբերվել է, երբ երեխաներին տրվել է «ցույց տուր և պատմիր» առաջադրանքը:
Տղայի խորթ հայրը` 35-ամյա Սանտոս Ռոմանը, տանը չգտնելով իր վերարկուն, շտապել է դպրոց` այն վերադարձնելու նպատակով, սակայն ոստիկանությունն արդեն բռնագրաված է եղել այն:
Այժմ Ռոմանը ձերբակաված է և ստիպված կլինի 100 հազար դոլար տուգանք վճարել:









