Ջորջ Քլունին Օբամայի համար 6 մլն դոլար կհավաքի
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմնակիցն է, և աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում «իր» թեկնածուի օգտին խոստացել է հավաքել 6 մլն դոլար, հաղորդում է NBC-ն:
Նա հայտարարել է, որ Օբամային աջակցելու համար պատրաստ է ամեն ինչ անել.«Միայն թե իրեն երգել չտան»:
Արդեն մայիսին նա ծրագրում է գործող նախագահի նախընտրական քարոզարշավին նվիրաբերել մի քանի մլն դոլար: Դրա համար Քլունին «համեստ երեկույթ» կկազմակերպի Լոս Անջելեսի իր առանձնատանը, որի հրավիրատոմսը կարժենա ոչ ավել, ոչ պակաս` 40 հազ դոլար:
Քլունիի խոսքով` միջոցառումը կայցելի կայցելի նաև անձամբ Բարաք Օբաման, ով ելույթ կունենա ներկաների առաջ, որոնց թվում կլինեն հոլիվուդյան աստղեր, քաղաքական ու հասարակական հայտնի գործիչներ: Դերասանը հուսով է իր առանձնատանը տեսնել նվազագույնը 150 մարդու:
Նախագահին նյութական աջակցություն տրամադրելու մասին է հայտարարել նաև Red Hot Chili Peppers ռոք խումբը, որն այդ նպատակով ապրիլի 15-ին համերգ կտա Քլիվլենդ քաղաքում:









