Ռուս տղամարդը մեքենայով ներխուժել և քարուքանդ է արել ավտոսրահը (տեսանյութ)

16:48 • 11.04.12

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ավտոսրահներից մեկում ուշագրավ միջադեպ է գրանցվել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

40-ամյա Միխայիլ Կուստովի նյարդերը տեղի են տվել, երբ նրան ասել են, որ 20 րոպե պետք է սպասի, որպեսզի նոր մեքենան հանձնեն իրեն:

20 րոպե համբերելուց հետո, Կուստովն իր մեքենայով ներխուժել է ավտոսրահ ու «քարուքանդ» արել ամեն ինչ:

Նրա գործողությունների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, չնայած ավտոսրահի մեքենաները լրջորեն վնասվել են: