Վրաստանը իր առաջին անօդաչուն փորձարկեց (լուսանկարներ)
Վրաստանում այսօր ներկայացվել է տեղական արդադրության առաջին անօդաչու թռչող սարքը, որը փորձարկվել է Թբիլիսիի մոտակայքի ռազմաբազայում:
Վրաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ չնայած բարդ կլիմայա-ռելիեֆային պայմաններին, փորձարկումը հաջող է անցել, հաղորդում է newsru.com-ը: Փորձարկմանը ներկա է եղել նաև երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Վրացական բանակի ներկայացուցիչների խոսքերով, անօդաչու սարքը հավաքված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Թռիչքի տևողությունը 8 ժամ է, բարձրությունը` 100-3000 մետր, արագությունը` 60-160 կմժ:
Սարքի թռիչքը իրականացվում է պնեվմատիկ կատապուլտի միջոցով, իսկ հեռակառավարումը իրականացվում է հատուկ ծրագրային ապահովման միջոցով:
Սարքի վրա կարող է երկխցիկ տեսաձայնագրման վահանակ տեղադրվել՝ ջերմային և ինֆրակարմիր տեսխցիկների համար: Սարքը կարող է կիրառվել ինչպես բարդ ռազմական առաջադրանքների, այնպես էլ սահմանային հսկողության և տեղանքի հետախուզման նպատակով:
.jpg)
.jpg)










