Լենոնի և Օնոյի նոր մերկ լուսանկարներ են հայտնվել աճուրդում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանվել Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի 2 բացառիկ լուսանկար, որոնցում հայտնի զույգը մորեմերկ է:
Լուսանկարներն արված են Լոնդոնում` Ռինգո Սթարի տանը: Լուսանկարի հեղինակները հենց Լենոնն ու Օնոն են: Այս շարքից մի լուսանկար նրանք օգտագործել էին իրենց 1968-ի Unfinished Music No 1: Two Virgins ալբոմի կազմի համար:
Լուսանկարները վաճառքի է հանել մասնավոր հավաքորդը, ով դրանք հայտնաբերել է իր մոր խորդանոցից: Նա ինքն էլ ապշած է եղել գտածոյից և պատկերացում չունի, թե որտեղից են դրանք հայտնվել մոր մոտ:
Լուսանկարները վաճառքի կհանվեն Բրիտանիայում` Դորչեսթրի Դորսեթ քաղաքի Duke's աճուրդում: Դրանց համար մեկնարկային գին է սահմանվել 700 ֆունտը:
Ժամանակին շատ վաճառքի կետեր հրաժարվել են իրենց մոտ վաճառել վիճահարույց կազմով ալբոմը, կամ էլ վաճառել են` շագանակագույն թղթե տոպրակով փաթաթված:













