Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. ցունամիի վտանգ չկա (թարմացվում է)

14:36 • 11.04.12

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսային հատվածում 8.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է CNN-ը:

Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: Երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուգոյնոյի խոսքերով` Ինդոնեզիային ցումամիի վտանգ չի սպառնում: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Բանդա-Աչեխ քաղաքից դեպի 495կմ հարավարևմուտքում:

Այլ լրատավամիջոցների տեղեկացմամբ` ցնցումները զգացվել են նաև Սինգապուրում, Թայլանդում և նույնիսկ Հնդկաստանի հարավում: