Ընտրություններին 2 անգամ քվեարկած ֆրանսիացիներին 15 հազար եվրո տուգանք կամ ազատազրկում է սպառնում

23:15 • 11.04.12

Ֆրանսիայի ընտրողները, որոնք ընտրություններին երկու անգամ կմասնակցեն, 15 հազար եվրո տուգանք կամ 2 տարի ժամկետով ազատազրկում, գրում է Reponse a tout պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով, մոտ 45 հազար ֆրանսիացի միաժամանակ երկու ընտրատեղամասում է հաշվառված, այդ պատճառով նախագահական ընտրություններից 11 օր առաջ նրանք ընտրողի 2 վկայական են ստացել:

Նման սխալմունք տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանք փոխել են բնակության վայրը, սակայն տեղական ընտրական հանձնաժողովներում նրանց ցուցակներից չեն հանել:

Պարբերականը նշում է, որ նման դեպքեր գրանցվում են բոլոր ընտրությունների ժամանակ, և որպեսզի ընտրողների մոտ կրկնակի ընտրելու գայթակղություն չառաջանա, ընտրական օրենքում հոդված է ավելացվել, որտեղ նշվում է. «Ընտրական մի քանի ցուցակներում գրանցված յուրաքանչյուր քաղաքացի մեկ անգամից ավել քվեարկելու դեպքում պատիժ կկրի»: