ՀՀ–ն պետական մակարդակով խախտում է միջազգային նորմը. Գայանե Առուստամյան
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, լրագրող Գայանե Առուստամյանը հայտնաբերել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով խախտում է միջազգային նորմը, քանի որ նախընտրական շրջանում մեծ հոսքով քաղաքացիություն են ստանում վիրահայերը:
«Նախընտրական փուլում հոսքերով ՀՀ քաղաքացիություն են տալիս: Սա հանցագործություն է, ՀՀ քաղաքացիություն տալիս են այն մարդուն, որի երկիրը չունի երկքաղաքացիության մասին օրենք: Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով խախտում է միջազգային նորմը»,-ասաց նա:
Նա զարմանում է, թե ինչու Արտգործնախարարությունը չի փորձում այս հարցը լուծել օրինական ձևով: Թեկնածուն կարծում է, որ սա արվում է միայն ընտրությունները կեղծելու նպատակով:
«Ունեմ շատ ծանոթներ, ովքեր մեծ դժվարությամբ են ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը»,-ասաց նա` նկատելով, որ վիրահայերի դեպքում շատ արագ է ամեն ինչ ստացվել:









