Մայիսի 6-ին Հունաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

11:37 • 11.04.12

Հունաստանի կառավարության ներկայացուցչի հավաստմամբ`մայիսի 6-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան, գրում է The Jerusalem Post-ը:

Այս ընտրությունները կլինեն առաջինը 2009թ.-ին սկսած ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որը երկրում գործազրկության կտրուկ աճի էր հանգեցրել:

Պահպանողական «Նոր Դեմոկրատիա»ն և սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցությունները, ըստ ամենայնի, մեծամասնություն չեն ունենա, քանի որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար նրանց ներկայացրած ծրագիրը հավանության չի արժանացել սոցիոլոգիական հարցման մասնակիցների կողմից:

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ փոքր կուսակցությունները ավելի մեծ աջակցություն ունեն և հնարավոր է, որ խոչնդոտեն առաջատար կուսակցություններին կոալիցիա կազմելուն: