Արարատ քաղաքում վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային և դիմել փախուստի
Ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվով ընթացող 10-ամյա մի տղայի, պատճառել վնասվածք և դիմել փախուստի:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղային վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն՝ վարելով «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:









