Իրանն ամբողջությամբ կփակի ինտերնետը

13:18 • 11.04.12

Իրանը պատրաստվում է ամբողջությամբ արգելափակել ինտերնետը երկրի տարածքում: Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թաղիփուրը տեղեկացրել է, որ օգոստոսից Իրանում նոր, «մաքուր ինտերնետ» կգործի:

Նախ կարգելափակվեն Google, Hotmail և Yahoo կայքերը և իրանական փոստային ու որոնողական համակարգեր կստեղծվեն: Իսկ օգոստոսից հետո, երբ նոր իրանական համակարգը գործարկված կլինի, համաշխարհային ցանցին հասանելիությունն ամբողջովին կփակվի, հայտնում է International business times-ը:

Իրանցի նախարարն ասել է,  որ ինտերնետը խթանում է հանցագործությունների աճը, խտրականություն է սերմանում, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծում, ինչպես նաև աթեիզմ է քարոզում:

Իրանում այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ որոշ կայքերի հասանելիությունը սահմանափակվել է, սակայն իրանցի օգտատերերը կարողացել են փոփոխելով որոշ տվյալներ մտնել Facebook, Twitter և այլ սոցիալական ցանցեր: