Իրանը դադարեցրել է նավթի արտահանումը Գերմանիա

17:14 • 11.04.12

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այսօրվանից կդադարեցնեն նավթի արտահանումը դեպի Գերմանիա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախօրեին Իրանը դադարեցրել էր նավթի արտահանումը Իսպանիա և Հունաստան:

Իրանական Press.tv-ի հաղորդմամբ` Թեհրանի այս քայլը պայմանավորված է ԵՄ-ի կողմից Իրանի նավթային սեկտորի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձով: