Ամերիկացի գործարարն Իսպանիայում «մինի Լաս Վեգաս» կկառուցի
Las Vegas Sands Corp. ընկերության նախագահ Շելդոն Ադելսոնը մտադիր է 35 մլրդ դոլարով եվրոպական Լաս Վեգաս կառուցել Իսպանիայում, հայտնում է Reuters-ը: Խաղատների համալիրը կկառուցվի կամ Բարսելոնում կամ Մադրիդում:
«Մենք ծրագրում ենք 12 առողջարանների կառուցում` յուրաքանչյուրում 3.000-ական համար: Մինի Լաս Վեգասը կլինի իրական Լաս Վեգասի ուղիղ կեսի չափով»,- ասել է Ադելսոնը:
Յուրաքանչյուր շենքի կառուցումը կարժենա 2.5-3 մլրդ դոլար: Ընկերությունը կկենտրոնանա Արևմտյան ու Արևելյան Եվրոպայից հաճախորդներ գրավելու վրա:
Ադելսոնի խոսքով` շինարարությունը կտևի 5-10 տարի:
Las Vegas Sands-ը դեռ փետրվարին հայտնել էր, որ քննարկում է Իսպանիայում խաղատների համալիր կառուցելու հարցը, որտեղ կլինի 36 հազ հյուրանոցային համար, 18 հազ խաղային մեքենա և գոլֆի 3 հրապարակ:









