Չինաստանն ու Ֆիլիպինները վիճել են Լուսնի համար

12:37 • 11.04.12

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մանիլայում Չինաստանի դեսպանին` Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննարկելու համար:

BBC-ի հաղորդմամբ` չինական 2 պարեկային նավակ խոչընդոտել են ֆիլիպինյան կողմին չինացի ձկնորսների ձերբակալմանը, որոնց նավակները գտնվել են Ֆիլիպինների ջրային տարածքում գտնվող Լուսոն կղզու մոտակայքում:

Երկրները վիճում են` ում է պատկանում կղզին: Այս կղզու համար պայքարում է նաև Թայվանը:

Ֆիլիպինների ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Մանիլան` հարցի դիվանագիտական լուծում չի ցանկանում:

Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել վիճահարույց տարածքում Ֆիլիպինների ու Միացյալ Նահանգների համատեղ զորավարժություններից առաջ:

Հարավչինական ծովում վիճահարույց տարածքները շատ են, որոնց հավակնում են Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյն ու Թայվանը: