Մեքսիկայում տաքսու վարորդը սպանել է 8 գործընկերոջ` աշխատանքից հեռացվելուց հետո
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում գործող մի հանցախմբի անդամները սպանել են տաքսու 8 վարորդի, և վիավորել ևս 3-ի, այդ թվում 8-ամյա մի աղջիկ, գրում է The Guardian-ը:
Իրավապահների խոսքերով` վարորդներից 5-ը սպանվել են տրանսպորտային ընկերության հարևանությամբ, իսկ րոպեներ անց մյուս 3-ը` մի քանի թաղամաս հեռու:
Նշվում է, որ հանցախմբի անդամ է եղել նույն ծառայության վարորդներից մեկը, ով աշխատանքից հեռացվել էր թմրանյութերի վաճառքի համար:









