Ռուսաստանն ավելացնում է ներգաղթյալների թիվը
Ռուսաստան ներգաղթյալներին տրամադրվող աշխատանքի թույլտվության քվոտաներն այս տարի ավելացել են , գրում է Российская газета-ն` վկայակոչելով երկրի առողջապահության ու սոցիալական զարգացման նախարարությանը:
Թերթի համաձայն` Մոսկվայում քվոտան 136 հազ մարդու աշխատանքի թույլտվությունից հասցվել է 150 հազ-ի, Կենտրոնական դաշնային շրջանում` 425 հազ-ից 444 հազ-ի, Հարավային դաշնային շրջանում` 96-ից 120.000 հազ-ի:
Միգրացիոն դաշնային ծառայության տվյալով` Ռուսաստանում ներկայում աշխատում է 9.1 մլն միգրանտ:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը 2012 թ.-ի համար սահմանել էր 1.746 մլն միգրանտի աշխատանքի թույլտվության տրամադրում: Իսկ 2011թ-ի համար քվոտան եղել է 1.754 մլն թույլտվություն:
Ռուսաստան` աշխատելու նպատակով մեկնում են հիմնականում ԱՊՀ երկրներից` Ուկրաինայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, ինչպես նաև Հայաստանից:









