Հայտնի է դարձել «Միսս Հայաստան– 2012»-ի հաղթողը (տեսանյութ, լուսանկարներ)

04:42 • 11.04.12

Երեկ երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան–2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երևանը ներկայացնող և 4 համարի տակ հանդես եկող 20–ամյա Աննա Առաքելյանը։ Հենց վերջինս էլ, նախատեսվում է, որ կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ–2012» մրցույթում, որին, ի դեպ, մեր երկիրը ներկայանալու է առաջին անգամ։

Մրցույթին մասնակցել են 18-24 տարեկան 17 մասնակիցներ։ Երկրորդ տեղում հանգրվանել է Երևանը ներկայացնող 17-ամյա Անիտա Գաբրիելյանը, իսկ երրորդ տեղում՝ Աբովյանը ներկայացնող 18-ամյա Կատերինա Աբրահամյանը:

«Միսս Հայաստան» մրցույթ Հայաստանում չէր անցկացվել արդեն կես տասնամյակ։ Վերջին անգամ այս մրցույթը անցկացվել է 2007թ., երբ Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկ հռչակվեց Մարգարիտա Սարուխանյանը։ Մինչև հիմա անցկացվել է թվով 9 «Միսս Հայաստան» մրցույթ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996թ., որի հաղթող է ճանաչվել Կարինե Խաչատրյանը։
Ըստ գործող կարգի, «Միսս Հայաստանը» գեղեցկության և նրբագեղության մրցույթ է չամուսնացած կանանց միջև։

«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների՝ «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա և Օվկիանիա», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ» և այլն։

 

 

 Տեսանյութը՝ Հ2 հեռուստաընկերության
Լուսանկարները՝ «Արմենպրեսի»