Արգենտինուհին դիահերձարանում իր`12 ժամ առաջ «մահացած» երեխային կենդանի է գտել

11:07 • 11.04.12

Արգենտինուհի Անալիա Բութերը 6 ամսական հղիության ժամանակ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

Ծննդաբերությունից 12 ժամ անց  իր նորածնի դին տեսնելու նպատակով Բութերն ամուսնու հետ գնացել է դիահերձարան:

Արգենտինուհին ապշահար է եղել, երբ լսել է երեխայի լացը: Նորածնին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Նշվում է, որ այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նրա ծնողները փոքրիկին Լուզ Միլագրոս անունն են տվել, ինչը թարգմանաբար նշանակում է` հրաշք: