Մոսկվայի կենտրոնում ադրբեջանցի կրոնական գործչի են մորթել
Մոսկվայի կենտրոնում սպանվել է Ռուսաստանի Իսլամական մշակույթի կենտրոնի միջազգային բաժնի ղեկավար, ադրբեջանցի Մեթին Մեհդիևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ իրավապահների` դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածներ:
Նախնական տվյալներով` 1978թ. ծնված Մեհդիևը դուրս էր եկել խանութ և պատրաստվում էր կնոջ և 2-ամսական երեխայի վերադարձին:
Անհայտ անձը դանակահարել է տղամարդուն` այլանդակելով ամբողջ դեմքը:
Vz.ru-ն հայտնում է, որ Մեհդիև դեմ 2003թ.-ին ազգայնականների կողմից հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել:









