51-ամյա ավստրալուհին 10 օրում անցել է Սիմսոնի անապատը

12:16 • 11.04.12

Ավստրալուհի 51-ամյա Ջին Թրամփերը աշխարհում առաջին կինն է, ում հաջողվել է միայնակ անցնել Ավստրալիայի Սիմսոն անապատը, տեղեկացնում է News.com.au կայքը:

Թրամփերը 750կմ տարածությունը հաղթահարել է 10 օրում:

«Առաջին օրը 45 ատիճան ջերմություն էր, ինձ մոտ կասկած առաջացավ` թե արդյոք կարող ե՞մ հաղթահարել այս տարածությունը, թե ոչ»,- ասել է Թրամփերը, հավելելով, որ իրեն անչափ երջանիկ է զգում: