Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով

16:11 • 11.04.12

ԱԺ այսօր նախատեսված հերթական նիստը չի կայացել, քանի որ ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարել է չկայացած: