Ահաբեկչություն Ֆիլիպիններում. 10 զոհ

09:45 • 11.04.12

Ֆիլիպինների հարավում ավտոբուսի պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել և ևս 2-ը վնասվածքներ են ստացել, գրում է The Guardian-ը:

Տարածաշրջանի ղեկավար Լեոպոլդո Գալոնի խոսքերով` պայթուցիկը գործի է դրվել, երբ մեքենան մտել է Կարմեն քաղաք: 

Ըստ ամենայնի ահաբեկչության պատասխանատուները այս տարածքում նմանատիպ հանցագործություններ գործած Մուսուլման ապստամբների հետ կապված խմբավորումներն են:

Հարյուրավոր ԱՄՆ-ի զինվորականներ ուղարկվել են Ֆիլիպինների հարավային հատված տեղացի զինվորներին գրոհայինների դեմ պայքարել սովորացնելու նպատակով: