Boeing 777-ը վթարային վայրէջք է կատարել` ռումբի պատճառով
Korean Airlines ավիաընկերության Boeing 777 մակնիշի ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել կանադական Վանկուվեր քաղաքի ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Associated Press գործակալությունը:
Կանադայի պաշտպանության նախարարությունից հաստատել են այս լուրը` չպարզաբանելով, սակայն, այլ մանրամասներ:
The Vancouver Sun թերթը, իր հերթին, հայտնում է, որ Boeing 777 օդանավն իրականացնում էր Վանկուվեր- Սեուլ ուղղությամբ թռիչք: Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր:
Թռիչքից հետո, օդանավում «արտակարգ դրություն» է առաջացել, որի պատճառով այն ուղղվել է ռազմաբազա: Վանկուվերի միջազգային օդանավակայանից, սակայն, չեն մանրամասնել, թե որն է եղել «արտակարգ դրության» պատճառը:
CBC News հեռուստաալիքը` վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրների, հայտնում է, որ Korean Airlines-ի շտաբ- բնակարան` ինքնաթիռում պայթուցիկի տեղադրման մասին հեռախոսազանգ է ստացվել, որից անմիջապես հետո վայրէջքի մասին որոշում է կայացվել:









