Գյումրիում կայացել է Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցը, որին արգելվել է մասնակցել բնապահպաններին (տեսանյութ)
Այսօր, Գյումրու կենտրոնական հրապարակում ընդդեմ Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցին մի խումբ երիտասարդ գյումրեցի բնապահպանների արգելվել է մասնակցել: Ինչպես տեղեկանում ենք «Շիրակ կենտրոնի» կայքից, երբ նրանք մոտեցել են ցուցարանների բազմությանը Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակը և քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բռնի կերպով խլել են նրանց դեռևս չպարզած ցուցապաստառները և սկսել բազմության միջից բռնի կերպով հեռացնել բնապահպաններին:
Քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց կողմնակիցներին հրահրարել են, որոնք անպարկեշտ արտահայտություններ են ուղղել բնապահպանների հասցեին: Այդ ամենից հետո բնապահպաններին հեռացրել են հրապարակից, վերջիններիս անվանարկել են «ազգի դավաճաններ» և այլ նմանատիպ արտահայտություններով:
«Շիրակ կենտրոնի» կայքից տեղեկանում ենք նաև, որ ցուցապաստառների վրա գրված էին «Կանաչ, մաքուր Գյումրի» և «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ»:









