Շվեյցարիայում հետիոտնային անցումները Swarovski քարերով կզարդարվեն

11:51 • 11.04.12

Շվեյցարիայի փողոցների հետիոտնային անցումները կարվեն Swarovski-ի բյուրեղիկներով` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու նպատակով, գրում է Le Matin-ը:

Իշխանությունների կարծիքով` թանկարժեք բյուրեղիկները լապտերների լույսի ներքո լուսարձակում են` այդպես առավել ակնհայտ դարձնելով անցումները:

Առաջին փորձն արվել է Բեռն քաղաքում: Ճանապարհային «զարդի» 1 կգ-ի արժեքը 9.8 եվրո է, հայտնում է Euromag-ը: Քաղաքապետարանն այս նպատակով հատկացրել է 415 հազ եվրո:

2011թ.-ի վիճակագրության համաձայն` շվեյցարական 100 «զեբրերից» միայն 45-ն են համապատասխանում ընդունված նորմերին: Միայն դեկտեմբերին անցումներում ավտովթարներից զոհվել է 5, վիրավորվել 30 մարդ: