Սիրիայի բանակը տանկերով գրոհում է Համա և Ռաստան քաղաքները
Առնվազն 20 տանկ այսօր երեկոյան, ներխուժել է սիրիական Համա քաղաքի կենտրոնական փողոցներ, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով տեղի բնակչության տրամադրած տեղեկություններին:
Դրան զուգահեռ հրետանային կրակի տակ է հայտնվել երկրի մեծությամբ երրորդ քաղաք Ռաստանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանին այսօր տեղեկացրել էին հաստատված ժամկետին` հինգշաբթի առավոտյան ժամը 6-ին, բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Սակայն Դամասկոսը նաև հայտարարել էր, որ իրեն է վերապահում ընդդիմության ցանկացած հարձակմանը հակահարված հասցնելու իրավունքը:









