Ինդոնեզիայում ցունամիի վտանգը պահպանվում է (թարմացվում է)
Ինդոնեզիայում այս պահի դրությամբ ցունամիի վտանգը դեռ առկա է, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը, հավելելով, որ Սումատրա կղզու ափերին ալիքների բարձրությունը հասնում է 80սմ-ի:
Ինչպես նշում է «Ռոյթերս»-ը Շրի Լանկայի իշխանությունները կոչ են արել իրենց բնակարանները լքած քաղաքացիներին ետ վերադառնալ: Նրանք հավաստիացրել են, որ Շրի Լանկային վտանգ չի սպառնում:
Նմանատիպ հայտարարություն են արել նաև Հնդկաստանի իշխանությունները, որտեղ ավելի վաղ ցունամիի վտանգ էր հայտարարվել:
Tert.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ինդոնեզիայում 8.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր գրանցվել, ինչին հաջորդել էր երկու հետցնցում:
Այս պահի դրությամբ զոհերի և ավերածությանների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:









