Ինչպես ձերբակալությունն էր անսպասելի, այնպես էլ ազատ արձակումը. Զարաքոլու
Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարանը երեկ կայացրած որոշումն ի կատար է ածվել, և
Ռագըփ Զարաքոլուն արդեն ազատության մեջ է:
Բանտից դուրս գալուց հետո նա ճեպազրույց է տվել և նշել է, որ իր համար ինչպես իր ձերբակալությունն է անակնկալ եղել, այնպես էլ բանտից ազատ արձակվելը:
«Ոչ բանտարկելուց կարծիքս հարցրին, ոչ էլ ազատելուց»,- ասել է նա:
Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, թե ահաբեկչական ուժերի քաղաքական ակադեմիաներում դասավանդելով ահաբեկչական խմբավորման է օժանդակել, Զարաքոլուն դրանք անիմաստ և անհիմն է համարել:
«Քաղաքական ակադեմիաներ աշխարհի բոլոր կուսակցություններն ունեն: Ես նաև արտասահմանում ենմ դասավանդել, օրինակ` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակադեմիայում: Այս միջադեպն իրականում ցույց է տալիս, թե ինչպիսի խտրական վերաբերմունք կա»,- ասել է նա:









