Ինդոնեզիայում հզոր երկրաշարժների պատճառով ընդամենը 1 մարդ է մահացել

11:11 • 12.04.12

Ինչպես տեղեկացրել են Ինդոնեզիայի իշխանությունները` երեկ Սումատրա կղզում գրանցված 3 հզոր երկրաշարժերի հետևանքով ընդամենը 1 զոհ է գրանցվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ խոսքը 39-ամյա տղամարդու մասին է, ով մահացել է սրտի կաթվածից, ևս 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նախնական տվյալների համաձայն` Սումատրայի բնակավայրերն աղետի հատևանքով չեն տուժել: