Գեղարքունիքում իրար են բախվել 2 «ՎԱԶ-2106» և «Աուդի»-ն. կա 2 տուժած
09:41 • 12.04.12
Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, «ՎԱԶ-2106»-երից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder









