Չինաստանում ներկայացվել է աշխարհի «ամենազարմանահրաշ» մոտորանավակը (լուսանկարներ)

18:14 • 12.04.12

Չինաստանի Զու Հա քաղաքում ներկայացվել է McConaghy Boats ընկերության ստեղծած Adastra եզակի մոտորանավակը, տեղեկացնում է News.com.au կայքը, հավելելով, որ այս յուրահատուկ փոխադրամիջոցի հեղինակը Ջոն Շաթլուորթն է:

Ոլորտի Boating International կայքի կողմից այն ճանաչվել է աշխարհի ամենազարմանահրաշ մոտորանավակը:

14.5մլն դոլար արժողությամբ շքեղ Adastra-ի երկարությունը 42մ է, լայնությունը` 16մ, այն կշռում է 52 տոննա: Մոտորանավակի ինտերիերում թանկարժեք կահույք ու տեխնիկա է տեղադրված:

Adastra
 
Adastra
 
Adastra
 
Adastra
 
Adastra