ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն Աֆղանստան է ժամանել

14:51 • 12.04.12

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ժամանել է Աֆղանստան, այսօր հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` նա հանդիպումներ կունենա երկրի նախագահ Համիդ Քարզայի, կառավարության այլ անդամների հետ:

Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) հրամանատար Ջոն Ալենի և ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցիչ, դեսպան Սայմոն Գեսի հետ: