Բրիտանական ընկերությունն իր գրասենյակային շենքում «կեկսապատ վերելակ» է տեղադրել

17:35 • 12.04.12

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող բրիտանական McVities ընկերությունը Լոնդոնում գտնվող իր գրասենյակային շենքի վերելակը «կեկսապատել» է 1.325 կեկսով, հայտնում է The Drum պորտալը:

Ընկերության գլխավոր մենեջերը հայտնել է, որ այս «համեղ» ակցիայով փորձ է արվում «մի փոքր ուրախություն մտցնել գրասենյակային աշխատողների լարված կայքում»:

«Մենք հուսով ենք, որ մեր վերելակը ժպիտ կառաջացնի նրանց դեմքերին, ինչպես նաև թույլ կտա համտեսել Jaffa Cakes-երը և կդրդի համտեսողներին գնել մեկ տուփ իրենց գրասենյակի համար»,- ասել է մենեջերը:

Լրատվամիջոցների կարծիքով` այս ակցիան գովազդ է` նվիրված Jaffa Cakes բրենդի 85-ամյակին: