«Չենք լռելու»-ն կաթողիկոսին հրավիրում է տեսնելու սարերում գտնվող վանքերի վիճակը (տեսանյութ)

12:55 • 12.04.12

«Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնությունը, հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Երևանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին համար կառուցվող կեցավայրի թեմային և կաթողիկոսին, որում հրավիրում է տանել մարզեր և ցույց տալ, թե «ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը այդ թվում և իր արհամարհանքի պատճառով»։


Հայտարարությունում նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան մամուլին կարծիք է հայտնել, որ Երևանի կենտրոնում կառուցվող «կաթողիկոսական ռաբիզ» նստավայրի կառուցման շուրջ ծագած աղմուկը և հասարակության բացասական կարծիքները ժամանակի ընթացքում կվերանան և որ ժամանակը ցույց կտա, որ բոլոր «տաճարները մեր ժողովրդին են ծառայում, ևս մի նոր գմբեթ է վեր խոյանում և մի նոր սրբավայր է գալու է ծառայելու մեր ժողովրդին»:

«Թե որքանով այդ նստավայր-օբյեկտը կարելի է «տաճար» կոչել, ասել դժվար է: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ կերպ չի պատրաստվում վերանայել իր մոտեցումները և բառի բուն իմաստով «թքած ունի» սարերում գտնվող, անտերությունից կործանվող վանքերի և եկեղեցիների վրա, հստակ է: Նրա համար շատ ավելի կարևոր է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող այդ անճոռնի շինությունը, որը նա «տաճար» է անվանում»,– ասվում է հայտարարությունում:

«Եթե Գարեգին Երկրորդը ուղղակի տեղյակ չէ սարերում գտնվող վանքերի վիճակի մասին և նպատակահարմար չի գտնում փորձել համոզել բարերարներին` միջոցներն ուղղել այդ ուղղությամբ, ապա «Չենք լռելու»-ն պատրաստ է տանել նրան մարզեր և ցույց տալ, թե ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը, այդ թվում և իր արհամարհանքի պատճառով: Նախաձեռնությունը կսպասի հրավերի պատասխանին chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով»,– նշվում է «Չենք լռելու»–ի տարածած հայտարարությունում:

Նախաձեռնությունը հայտարարությունում զետեղել է նաև եկեղեցիների վիճակի մասին ավելի վաղ պատրաստած տեսանյութ։