ԱՄՆ-ում ամենաորոնվող հանցագործն…ուսուցիչ է
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից ամենաորոնվող հանցագործների ցանկում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի տեղը զբաղեցրել է ամերիկացի ուսուցիչ Էրիկ Ջասթին Թոթը, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության ու պահպանման մեջ: Նրա անունը ցանկում ներառվել է ապրիլի 10-ին, հայտնում է rus.ruvr.ru-ն:
Թոթին ձերբակալելու հիմք տվող յուրաքանչյուր տեղեկության համար ՀԴԲ-ն խոստանում է 100 հազ դոլար պարգևավճար:
Մանկական պոռնոգրաֆիայի գործի հետաքննությամբ զբաղվում է Պենտագոնը:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` 2008թ.-ին պոռնոգրաֆիկ պատկերները տեսագրել է Կոլումբիայի շրջանի դպրոցներից մեկում (որտեղ աշխատել է հանցագործը) տեղադրված տեսախցիկը, որը, ենթադրաբար, գտնվել է Թոթի տրամադրության տակ: Նույն թվականին Թոթն անհայտացել է:
Բին Լադենը սպանվել է 2011թ.-ի լույս մայիսի 2-ի գիշերը, պակիստանյան Աբոթաբադ քաղաքում, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից:









