Խոշոր ավտովթար Չինաստանում. 23 զոհ
Չինաստանի Անհուի մարզի Սուժու քաղաքում ավտոբուսը բախվել է ավազ տեղափոխող բեռնատարի, ինչի հետևանքով ոհվել է 23 մարդ, տեղեկացնումէ Associated Press-ը:
Տեղական լրատվամիջոցները դեռ չեն պարզել ավտոբուսի ուղևորների կոնկրետ քանակը:
Ճանապարհների ապահովության հարցը լուրջ խնդիր է Չինաստանում: Երկրում ոչ բարեկարգ ճանապարհների և վարորդական սխալների հետևանքով տարեկան գրանցվում է 70 հազ զոհ և ևս 300 հազար մարդ վնասվածքներ է ստանում:









