Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորը երդվել է

13:41 • 12.04.12

Այսօր Արդարադատության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Վարդան Հարությունյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։