Երկրաշարժեր` Մեքսիկայում և ԱՄՆ-ում
Մեքսիկայում 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկացնում է Fox news-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Մեխիկոյից 384 կմ հեռավորության վրա, սակայն զգալի է եղել նաև Մեխիկոյում և որոշ շենքեր վնասվել են: Պաշտոնական տվյալներով` տուժածներ չկան:
Եվս երկու երկրաշարժ տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Օրեգոն նահանգի երկրաշարժը գրանցվել է մոտ 20 կմ խորության վրա: Ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ: Այս երկրաշարժից կարճ ժամանակ անց 3.9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև Կալիֆորնայում:









