Նյու Յորքի Համաշխարհային ֆինանսական կենտրոնում կեղծ նռնակ է հայտնաբերվել

23:59 • 12.04.12

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Համաշխարհային ֆինանսական կենտրոնի երկնաքերներից մեկի այցելուները և աշխատակիցները տարհանվել են այն բանից հետո, երբ սրահներից մեկում նռնակ հիշեցնող իր է հայտնաբերվել, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Այն, ինչ ականատեսները կասկածելի փաթեթ են անվանել, իրավապահ մարմինների զննությունից հետո պարզվել է, որ կեղծ նռնակ է: