Վրաստանը հակատանկային համակարգերի սեփական արտադրությունն է սկսել
Վրաստանը սեփական արտադրության հակատանկային համակարգեր ունի, որը արտադրության համար երկիրը երկու անգամ պակաս գումար է ծախսում, քան ներկրելու դեպքում. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
«Մեզ ոչ ոք մինչև 2008 թիվը հակատանկային զենք չէր տալիս, չնայած մենք բոլորին խնդրում էինք: Հիմա մենք այլևս գնելու կարիք չունենք, մենք մեր սեփականն ենք արտադրում, որը գրեթե կրկնակի էժան է», - հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ ապագայում Վրաստանը սեփական հակահրթիռային համակարգեր կարտադրի:









