Հռոմեացի «գլադիատորները» գործադուլ են հայտարարել
Հռոմի գլխավոր տեսարժան վայրերից մեկի` Կոլիզեումի «գլադիատորները» գործադուլ են սկսել հենց ամֆիթատրոնի մոտ, հայտնում է ANSA-ն:
«Թողեք աշխատենք Կոլիզեումի մոտ, մեզ այստեղ մնալու իրավունք տվեք»,- վանկարկում են նրանք:
Հնագույն կոթողի մոտ բազմաթիվ զբոսաշրջիկների լուսանկարվել առաջարկող իտալացիների դժգոհությունը, որոնք «հացի փող» են վաստակում «գլադիատոր» աշխատելով, առաջացրել է քաղաքային իշխանությունների վերջերս ընդունած որոշումը, որով նրանց արգելվում է կանգնել ամֆիթատրոնի մոտ: Քաղաքային իշխանությունների կարծիքով` «զբոսաշրջիկներից լուսանկարվելու դիմաց գումար կորզելն անօրինական է»:









