Լոնդոնում փայտե արկղերով «հույս» են վաճառում

13:57 • 12.04.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիսի Բելսայզ Պարկ և Քրոուչ Էնդ թաղամասերում վաճառքի են հանվել փայտե արկղեր, որոնցում «հույս» է վաճառվում, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Հույսի արկղերի վաճառքը կազմակերպվել է «Ալցհեյմերի միության» կողմից, իսկ վաճառքից գոյացած գումարները կուղղվեն դեմենտիայով տառապող հիվանդների ապաքինմանը:

Նախագծի հեղինակ Էնդրյու Թորնթենը նշել է, որ 1 օրվա ընթացքում, նրանց հաջողվել է հարյուրավոր «հույսեր» վաճառել:

Նշենք, որ փայտե «հույսն» արժե 1 ֆունտ ստեռլինգ: