Հնդկաստանում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի տան տանիքին

19:49 • 12.04.12

Հնդկաստանում ուղղաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է իրականացրել բազմաբնակարանային բնակելի տան տանիքին, հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Բանգալոր քաղաքում: Վթարային վայրէջքի պատճառով տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Ականատեսներից մեկի խոսքով, ուղղաթիռից, որը բարձր դղրդոցով իջել է տան վրա, ծուխ էր դուրս գալիս:

Ոստիկանությունից հայտնել են, որ ներկայում քաղաքի վթարային և փրկարար ծառայությունները մտածում են, թե ինչպես կարելի է ուղղաթիռը տանիքից իջեցնել: